12 փետրվարի 2008 - 15:26 AMT
Կարս-Ախալքալաք-Բաքու նախագիծն ավելի ռազմա-քաղաքական է, քան տնտեսական
«Այն հանգամանքը, որ չնայած Հայաստանի տարածքով Կարս-Բաքու ճանապարհի կառուցման ակնհայտ շահավետությանը, Թուրքիան որոշել է այն անցկացնել Վրաստանի տարածքով, վկայում է այն մասին, որ այս նախագիծը նաեւ քաղաքական շահեր էր հետապնդում, իր տարածաշրջանային հակառակորդին չթողնելով տնտեսական աճն արագացնելու հնարավորություն»,- PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում հայտարարել է «Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ Հաբեթ Մադոյանը: Նրա խոսքերով, նույնն է կատարվում եւ մյուս տարածաշրջանային նախագծերի հետ, անգամ եթե Հայաստանի մասնակցությունը ավելի շահավետ է, քան ասենք Վրաստանինը: «Մեր թշնամիները կանեն ամեն ինչ, որպեսզի թույլ չտան դա` հետապնդելով ապագա տնտեսական եւ քաղաքական շահեր»,- նշել է Մադոյանը:

Միեւնույն ժամանակ, նա նշել է Կարս-Բաքու նախագծի տնտեսական շահերը: «Երկաթուղին կավելացնի Թուրքիայի ապրանքաշրջանառությունը Ադրբեջանի եւ Հեռավոր Արեւելքի հետ: Սակայն շահն իրականում ռազմա-քաղաքական է: Անհրաժեշտության դեպքում, Թուրքիան կկարողանա արագ պատասխան տալ հնարավոր հակամարտություններին տարածաշրջանում` ապահովելով իր զորքերի մոբիլացումը, ընդ որում, որ Վրաստանը շատ չի բողոքի, ինչպես ասենք Վրաստանի տարածքով Հայաստան ռուսական սպառազինության տեղափոխման դեպքում: Բացի այդ, տվյալ այլընտրանքային ճանապարհի կառուցման հետ մեկ տեղ, եթե ասենք հետագայում բացվի հայ-թուրքական սահմանը, ապա առանց երկաթուղու, Հայաստանը կդառնա էժանագին թուրքական արտադրանքի սպառման շուկա: Հայաստանի համար այդ տեսանկյունից շահ չկա»,- ընդգծել է հայ փորձագետը:

  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ