9 հոկտեմբերի 2017 - 12:14 AMT
Մարմնամարզիկ Մերդինյանը 5-րդն է աշխարհի առաջնությունում

Կանադայի Մոնրեալ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության տղամարդկանց պայքարում կայացել են առանձին գործիքների եզրափակիչները։ Նժույգթափեր վարժությունում Հարություն Մերդինյանը զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը։ Մերդինյանը վաստակել է 14.700 միավոր, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:

Այս վարժությունում աշխարհի չեմպիոն դարձել է Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Մաքս Ուիթլոքը՝ 15.441 միավոր։

Այսպիսով, հայ մարմնամարզիկներն ավարտել են մրցելույթներն աշխարհի առաջնությունում։