10 հոկտեմբերի 2017 - 10:29 AMT
Մխիթարյան. Մի կորցրեք հավատը՝ մեզ նոր մարտահրավերներ են սպասում

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ և կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հորդորել է երբեք չկորցնել հավատը: Այդ մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ շնորհակալություն հայտնելով երկրպագուներին հավաքականի կողքին լինելու համար:

«Երբեք մի կորցրեք հավատը: Դեպի նոր մարտահրավերներ ենք շարժվում ազգային հավաքականի հետ: Երախտապարտ եմ հավաքականին ծանր աշխատանքի համար, ինչպես նաև երկրպագուներին՝ մեր կողքին լինելու համար»,- ասվում է Մխիթարյանի գրառման մեջ:

Ղազախստանի հավաքականի հետ խաղից հետո Հայաստանի ազգային հավաքականը ավարտեց պայքարը Աշխարհի 2018 թ. առաջնության համար:

Ընթերցեք նաև. Արթուր Պետրոսյան. Ֆուտբոլի մակարդակը համապատասխնում է երկրի կենսամակարդակին