13 փետրվարի 2008 - 18:54 AMT
Հայաստան. Փետրվարի 14-ից բոլոր քվեաթերթիկները կմատակարարվեն ընտրատեղամասեր
Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժել է Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի ղեկավար Ալեքսանդր Արզումանյանի հայցը Սերժ Սարգսյանի թեկնածությունը հանելու մասին: Իր պատասխանում ԿԸՀ-ն հղում է կատարում Հայաստանի Սահմանադրության 27-րդ հոդվածին, ըստ որի յուրաքանչյուրն իր կարծիքը հայտնելու ազատ ցանկություն ունի, եւ ՀՀ «ԶԼՄ-ների մասին» օրենքի 4-րդ հոդվածին, որն արգելում է գրաքննությունը:
ԿԸՀ քարտուղար Աբրամ Բախչագուլյանն այսօր հայատարարել է, որ 2008 թվականի հունվարի 30-ից Հայաստանի տեղական ընտրական հանձնաժողովների 15 384 անդամներ նախագահական ընտրությունների կազմակերպման եւ անցկացման դասընթացների են մասնկացում:
Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Աբրամ Բախչագուլյանը հայտնել է, որ դասընթացներն անց են կացվում երկրի 40 շրջաններում: Թրեյնինգ-խմբերը դասընթացն անցնում են երկու փուլով. ուսումնական ֆիլմի դիտում եւ քվեաթերթիկները բաշխելու, ձայները հաշվարկելու եւ արձանագրություններ կազմելու գործնական պարապմունքներ, ասել է ԿԸՀ քարտուղարը: Դասընթացներն անց են կացվում ԵԱՀԿ երեւանյան գրասենյակների եւ IFES-ի աջակցությամբ:
Փետրվարի 14-ից բոլոր քվեաթերթիկները կմատակարարվեն ընտրատեղամասեր: Ներկա դրությամբ տպվել է 1 մլն. 500 հազար քվեաթերթիկ: ԶԼՄ-ների եւ ընտրական հանձնաժողովների ներկայացուցիչները կարող են ներկա գտնվել քվեաթերթիկների տպագրության եւ տեղափոխության ժամանակ:
Աբրամ Բախչագուլյանը նաեւ հայտնել է, որ ներկա պահի դրությամբ ընտրությւոնների հարցով 23 բողոք է ստացվել, որոնք դիտարկվել ենք ԿԸՀ-ի կողմից, հաղորդում է elections2008.am-ը:
Ըստ ECOResearch-ի զեկույցի, Հայաստանի ԶԼՄ-ները ընդհանուր առմամբ ազատ են, եւ հեռուստաալիքները բավական արդար են բաշխում եթերը թեկնածուների միջեւ, իսկ մամուլը բազմակողմանի է:
Իր հերթին, ՀՅԴ Դաշնակցությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է. «ՀՅԴ Դաշնակցությունը թույլ չի տա վտանգել երկրի կայունությունը եւ մեր անկախ պետականության ապագան: Մենք պատասխանատվությամբ հայտարարում ենք, որ ստեղծված կացությունից միակ ելքը հնարավոր բոլոր ընտրախախտումներն ու ընտրակեղծիքները բացառելը եւ իրապես ազատ, արդար ու թափանցիկ ընտրություններ անցկացնելն է»: