Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 16-ին Շվեյցարիայի Համադաշնությունում՝ Ժնևում:
Հանդիպումը կկայանա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ, հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություններ էին տարածվել Սարգսյան-Ալիև Սոչիում կայանալիք հնարավոր հանդիպման մասին՝ ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստերի շրջանակում, որը, սակայն, տեղի չունեցավ:
Անդրադառնալով այն հարցին, թե ինչու Սոչիում տեղի չունեցավ Սարգսյան-Ալիև հանդիպումը՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պատասխանել է, որ նման հանդիպում ավելի վաղ ծրագրված չի եղել և դա որոշ լրատվամիջոցների տեղեկություններ են եղել ընդամենը։«Հանդիպման կազմակերպիչները Մինսկի խմբի համանախագահններն են, և այստեղ որևէ ինտրիգ փնտրել պետք չէ։ Չկայացավ նման հանդիպոմ, որովհետև ի սկզբանե նման հանդիպում ծրագրված չէր», - հավելել էր ՀՀԿ փոխնախագահը։