Հայաստանը կարևոր դեր ունի տարածաշրջանային անվտանգության ապահովման հարցում: Այդ մասին հայտարարել է Իրանի Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանին ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպման ժամանակ:
Հանդիպման ընթացքում կողմերը նշել են, որ հայ-իրանական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա և շարունակում են զարգանալ փոխվստահության մթնոլորտում, ինչին նպաստում է նաև խորհրդարանական համագործակցությունը:
Զրուցակիցներն ընդգծել են, որ Հայաստանն Իրանի համար կայուն գործընկեր է: Երկու երկրների խորհրդարանների ղեկավարները կարևորել են, որ պատգամավորական բարեկամական խմբերն ակտիվ աշխատում են. առաջիկայում կլինեն փոխայցեր, հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը:
Կողմերն անդրադարձել են քաղաքական և տնտեսական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի: Խորհրդարանների ղեկավարները փոխադարձաբար միմյանց հրավիրել են այցելել իրենց երկիր: