16 հոկտեմբերի 2017 - 13:48 AMT
Մեսսին կրկին կհայրանա

«Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին երրորդ անգամ հայր կդառնա: Այդ մասին Instagam-ում հայտնել է ֆուտբոլիստի կինը՝ Անտոնելլա Ռոկուցցոն:

Նա լուսանկար է տեղադրել, որտեղ Մեսսին և նրա որդիները՝ Տիագոն ու Մատեոն, հպվում են նրա որովայնին, և գրել է. «5 հոգուց բաղկացած ընտանիք»:

«Բարսելոնայի» աստղ, արգենտինացի Լիոնել Մեսսին 2017-ի հուլիսին ամուսնացել է իր մանկության ընկերուհի Անտոնելլա Ռոկուցցոյի հետ՝ նրանց հարսանեկան արարողությունը արգենտինյան մամուլը դարի հարսանիք անվանեց: Հրավիրված էր 260 մարդ, այդ թվում այլ հայտնի ֆուտբոլիստներ՝ Սուարեսը, Նեյմարն ու Ժերար Պիկեն կնոջ՝ երգչուհի Շաքիրայի հետ: