Ջերմուկում ավարտվել է շախմատի Եվրոպայի պատանեկան Գրան պրիի երկրորդ փուլը: Շրջանաձև մրցակարգով անցկացվող մրցաշարին մասնակցել է 7 երկրի 12 շախմատիստ:
Մրցաշարի հաղթող է դարձել ուկրաինացի Կիրիլ Շևչենկոն՝ 11 հնարավորից վաստակելով 10 միավոր: 8.5 միավորով երկրորդ տեղը զբաղեցրել է Շանթ Սարգսյանը, բրոնզե մեդալակիր է դարձել Արամ Հակոբյանը՝ 7.5 միավորով, հայտնում է ՀԱՕԿ մամուլի ծառայությունը:
Հայաստանը ներկայացնում էին Արամ Հակոբյանը, Շանթ Սարգսյանը և Մամիկոն Ղարիբյանը:
Մամիկոն Ղարիբյանը 4.5 միավորով յոթերորդ տեղում է: