14 փետրվարի 2008 - 17:50 AMT
Եվրամիությունը հետաքրքրված է Հայաստանի հետ կայուն գործակցության շարունակմամբ
Փետրվարի 14-ին ՀՀ ԱԳ փոխնախարար Արմեն Բայբուրդյանին իր հավատարմագրերի կրկնօրինակը հանձնեց ՀՀ-ում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերը: Ողջունելով հյուրին` փոխնախարար Բայբուրդյանը հաջողություն մաղթեց նրան առաքելության կատարման գործում: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին մի շարք հարցեր, մասնավորապես` ՀՀ-ԵՄ ՆՀՔ Գործողությունների ծրագրի իրականացման գործընթացի ներկա մակարդակն ու հեռանկարները: Անդրադարձ եղավ նաեւ Հայաստանի գալիք նախագահական ընտրություններին: Դեսպան դե Լուցենբերգերը նշեց, որ ԵՄ-ն հետաքրքրված է Հայաստանի հետ կայուն գործակցության շարունակմամբ, ինչի մասին վկայում է ԵՄ պատվիրակության բացումը Հայաստանում եւ հույս հայտնեց, որ երկիրը կշարունակի զարգանալ համընդհանուր ժողովրդավարական արժեքներին ընդառաջ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: