14 փետրվարի 2008 - 18:03 AMT
ԵԽՆԿ նախագահը փետրվարի 25-ին այցելելու է Հայաստան
Եվրախորհրդի նախարարների կոմիտեի նախագահ, Սլովակիայի արտգործնախարար Յան Կուբիշը փետրվարի 25-26 այցելելու է Հայաստան: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել են ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունում, Յան Կուբիշը լինելու է Երեւանում տարածաշրջանային այցի շրջանակներում: