20 հոկտեմբերի 2017 - 16:49 AMT
Պիկեն, Ռամոսն ու Բուսկետսը սպառնում են հեռանալ Իսպանիայի հավաքականից

Իսպանիայի հավաքականի պաշտպաններ Սերխիո Ռամոսը, Ժերար Պիկեն, կիսապաշտպան Սերջի Բուսկետսը սպառնում են հեռանալ հավաքականից:

Ֆուտբոլիստները կարող են դիմել այդ քայլին երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Խուան Լուիս Լարեայի հավաքականի մարքեթինգի գծով տնօրեն Մարիա Խոսե Կլարամունտին պաշտոնից ազատելու որոշման պատճառով, գրում է Sports.ru-ն Marca-ի վրա հղումով:

Ֆուտբոլիստները միշտ սատարել են Կլարամունտին, իսկ Ռամոսը աշխարհի առաջնության ընտրական փուլում Իտալիայի հետ 3:0 հաշվով ավարտված խաղից հետո հստակ հայտարարել է, որ ֆուտբոլիստները դեմ են Կլարամունտի պաշտոնանկությանը:

Իսպանիա-Լիխտենշտեյն խաղից հետո, որն ավարտվեց 8: 0 հաշվով, Լարեան հայտարարեց, որ մտադիր է հեռացնել պաշտոնից Կլարամունտին: Դրանից հետո Ռամոսը, Պիկեն և Բուսկետսը հայտարարեցին, որ կհեռանան հավաքականից, եթե դա տեղի ունենա: Դրանից հետո ֆուտբոլիստների ր Լարեայի միջև լարվածություն է առաջացել և նրան նույնիսկ թույլ չեն տվել մտնել թիմի հանդերձարան: Այժմ բոլորը սպասում են, թե ինչպիսին կլինի ֆուտբոլիստների արձագանքն արդեն տեղի ունեցած պաշտոնանկությանը: