20 հոկտեմբերի 2017 - 16:59 AMT
ՌԴ-ում արգելել են ադրբեջանցիների նկարահանած հակահայկական ֆիլմի ցուցադրությունը

ՌԴ-ում արգելել են ադրբեջանցիների նկարահանած հակահայկական ֆիլմը: «Հայկական ֆաշիզմ» կոչվող «ստեղծագործությունը» ընդգրկվել է ՌԴ Ծայրահեղական նյութերի դաշնային ցուցակում:

«Ադրբեջանցիների նկարահանած ֆիլմը, որը սկսվում է «Կովկաս հայերի վերաբնակեցումից ի վեր Ադրբեջանը» բառերով, և ավարտվում «… Ադրբեջանին, որպես ագրեսիայի զոհ» արտահայտությամբ, ճանաչվել է ծայրահեղական նյութ»,-ասվում է ՌԴ արդարադատության նախարարության պաշտոնական կայքում, գրում է Rusarminfo-ն:

Ըստ ՌԴ դատարանի որոշման 1 ժամ 5 րոպե 59 վայրկյան տևողությամբ ֆիլմն արգելված է Ռուսաստանի տարածքում ցուցադրության համար: