Շոտլանդիայում օրենսդրորեն կարգելեն երեխաներին ֆիզիկապես պատժելը: Այսպիսով Շոտլանդիան առաջինը կլինի Միացյալ Թագավորությունում, որտեղ կարգելեն երեխաներին խփելը:
Նախարարները բազմիցս են հայտարարել, որ չեն ողջունում այն ծնողներին, որոնք դաստիարակության համար ֆիզիկական պատիժ են կիրառում, սակայն օրենսդրորեն դա արգելելու մասին չէր ասվել:
Համապատասխան օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել Կանաչների կուսակցությունից Ջոն Ֆիննին՝ ակնկալվում է, որ այն կընդունվի, խորհրդարանականներն արդեն հայտարարել են, որ մտադիր են սատարել օրինագծին, գրում է BBC-ին:
Ըստ Ֆիննիի առաջարկության, երեխաները նույն իրավական պաշտպանությունը կստանան, ինչ մեծահասակները:
Այժմ շոտլանդացի ծնողներն իրավական տեսակետից կարող են որպես արդարացում ասել, որ ֆիզիկական բռնությունը երեխայի հանդեպ «արդարացի է եղել»: Թեև այժ արդեն շոտլանդացիները չեն կարող երեխային պատժելու համար որևէ առարկա օգտագործել կամ նրա գլխին հարվածել:
Նման արգելքներ չկան Անգլիայում, Ուելսում և Հյուսիսային Իռլանդիայում: Ծնողներին թույլատրվում է «խելամիտ պատիժ» կիրառելը: Սակայն նրանց կարող է մեղադրանք առաջադրվել, եթե երեխայի մարմնին կան կապտուկներ, այտուցներ, կտրվածքներ, քերծվածքներ, որոնք հայտնվել են ուժի կիրառման հետևանքով: