24 հոկտեմբերի 2017 - 13:13 AMT
«Հայ հերոս Միկին». «Մանչեսթեր Յունայթեդը» ֆիլմ է նկարահանում Մխիթարյանի մասին

«Մանչեսթեր Յունայթեդը» փաստագրական ֆիլմ կթողարկի Հայաստանի հավաքականի և ՄՅՈւ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին, հայտնում, է ակումբի մամուլի ծառայությունը:

60-րոպեանոց ֆիլմը, որը կոչվելու է «Հայ հերոս Միկին», կպատմի Մխիթարյանի անցած ուղու մասին՝ Հայաստանում բակային ֆուտբոլից մինչև բարձրակարգ ակումբ, նրա պրոֆեսիոնալ կարիերայի և անգլիական ակումբում խաղերի մասին, ինչպես նաև երիտասարդ տարիքում հոր ողբերգական մահվան մասին, որը տառապում էր ուղեղի քաղցկեղով:

Ֆիլմը, որը նկարահանել է ֆուտբոլային ակումբի հեռուստաթիմը, կցուցադրվի «Մանչեսթեր Յունաթեդի» ալիքում:

2017-ի հունիսին հայտնի դարձավ, որ «Մանչեսթեր Յունայթեդը» Հայաստանում սկսում է Հենրիխ Մխիթարյանի մասին փաստագրական ֆիլմի նկարահանումները: