23 հոկտեմբերի 2017 - 19:16 AMT
Ադրբեջանցիները կրկին Spike են կիրառել

Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15:05-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտու արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ կիրառելով Spyke տիպի կառավարվող հակատանկային հրթիռ:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, շփման գծում լարվածությունը չխորացնելու համար, շարունակել են ցուցաբերել զսպվածություն և պատասխան գործողությունների չեն դիմել:

SPIKE-ն իսրայելական արտադրության «կրակեցիր՝ մոռացար» սկզբունքով՝ ինքնանշանառվող հրթիռներով հակատանկային համալիր է:

Հոկտեմբերի 22-ին Ադրբեջանը շփման գծում Spike ու ականանետեր էր կիրառել, հայկական կողմը տուժածներ չուներ։