24 հոկտեմբերի 2017 - 14:07 AMT
Մնացականյան. Արդբեջանի գործողություններն անպատասխան չեն մնա

Շփման գծում իրավիճակն ավելի լարված է, քան անցյալ շաբաթ: Այդ մասին հայտարարել է Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը լրագրողների հետ զրույցում:

«Ներկա պահին իրավիճակն ավելի լարված է, քան անցյալ շաբաթ: Ինչպես հայտնի է, շփման գծում վերջին երեք դեպքերը տեղի են ունեցել Արդբեջանի գործողությունների հետևանքով: Դրանք անպատասխան չեն մնա: Հակառակորդի սանձազերծած ցանկացած գործողության Պաշտպանության բանակի կողմից պատասխանները միշտ տրվում են համաչափ»,- ասել է Լևոն Մնացականյանը, հայտնում է Aysor.am-ը:

Անդրադառնալով այն հարցին, թե կոնկրետ վերջին օրերի գործողություններին տրվե՞լ են պատասխաններ, ՊԲ հրամանատարը պատասխանել է` «դեռևս ոչ»:

«Մենք առաջնորդվում ենք խնդրի խաղաղ կարգավորմամբ: Այսօր և վաղը ես հանդիպելու եմ ու իրավիճակին ծանոթացնելու եմ ԵԱՀԿ ներկայացուցիչներին»,- ասել է ՊԲ հրամանատարը ևս մեկ անգամ ընդգծելով` Ստեփանակերտը հավատարիմ է մնում խնդրի խաղաղ կարգավորման դիրքորոշմանը, սակայն հակառակորդի սադրանքներին տրվելու են պատասխաններ:

Հոկտեմբերի 22-ին, Ադրբեջանի զինված ուժերը խախտելով վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև Ժնևում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունը, հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Մարտակերտ-Մատաղիս) ուղղությամբ կիրառել են հրետանային զինատեսակներ, հայկական դիրքերի վրա արձակելով ականանետի 5 արկ և «Սպայկ» տիպի մեկ հակատանկային հրթիռ:

Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15:05-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտու արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ կիրառելով Spyke տիպի կառավարվող հակատանկային հրթիռ