25 հոկտեմբերի 2017 - 16:29 AMT
Հայաստանում ինտերնետ ունի բնակչության մոտ 50%-ը

Internet Live Stats-ի տվյալներով՝ 2016 թվականին Հայաստանը 115-րդ տեղն է զբաղեցրել աշխարհում ինտերնետ օգտատերի թվով:

Ինտերնետ հասանելիություն ունի Հայաստանի բնակչություն 49.9%-ը՝ 1,510,906 օգտատեր:

2016-ին՝ նախորդ տարվա համեմատ, օգտատերերի թիվը մեր երկրում աճել է 2.6%-ով:

Ադրբեջանն ու Վրաստանն ավելի բարձր դիրքեր են զբաղեցնում աղյուսակում։

Այս երկրներում ինտերնետ օգտատետերը կազմում են բնակչության համապատասխանաբար 61.1%-ը և 52.9%-ը: