Հոկտեմբերի 20-ի երեկոյան 41-ամյա ադրբեջանցին խուճապ է առաջացրել գերմանական Կասելի երկաթուղային կայարանում:
Կասել-Վիլհելմսհյոհ կայարան ժամանած գնացքի ուղեկցորդները հայտնել են ոստիկանությանը, որ ուղևորներից մեկն իրենց ագրեսիվ է պահում: Երբ ոստիկանները փորձել են հանդարտեցնել նրան, ադրբեջանցին սկսել է բղավել, որ ուղեբեռում ռումբ ունի և կպայթեցնի այն, գրում է Haqqin.az-ը գերմանական Llokalo24-ի վրա հղումով:
Հանգստացնելու համար տղամարդուն, որը ալկոհոլի ազդեցության տակ էր, ոստիկաններն ուժ են կիրառել: Խուզարկվել է ադրբեջանցու ուղեբեռն ու անձնական իրերը՝ ռումբ չի հայտնաբերվել: Գերմանական պարբերականը չի նշել նրա անունը, սակայն նշել է, որ նա ֆրանսիական անձնագիր ուներ և խմած էր:
Ադրբեջանցու դեմ քրեական գործ է հարուցվել, նրան բերման են ենթարկել, սակայն հետո ազատ են արձակել 500 եվրո տուգանքի դիմաց: