Սոֆիա անդրոիդը դարձել է աշխարհում առաջին ռոբոտը, որը քաղաքացիություն է ստացել կացության երկրում՝ Սաուդյան Արաբիայում, «Ապագայի ներդրումային նախաձեռնություն» կոնֆերանսում իր հաջող ելույթից հետո:
Նոր տեխնոլոգիաները կոնֆերանսում Սաուդյան Արաբիան ներդրողներին ներկայացրեց տնտեսական բարեփոխումների «Տեսլական 2030» ծրագիրը, որով բազմամիլիարդանոց ներդրումներ են նախատեսվում նորագույն տեխնոլոգիաներում, այդ թվում ռոբոտատեխնիկայի ասպարեզում:
Սոֆիան, որին մշակել և արտադրել է հոնկոնգյան Hanson Robotics ընկերությունը, եղել է «Մտածող մեքենաներ. Արհեստական ինտելեկտ և ռոբոտներ» նստաշրջանի «խոսնակներից» մեկը, գրում է ՏԱՍՍ-ը:
«Մենք հենց նոր իմացանք, որ Սոֆիան ստացել է Սաուդյան Արաբիայի քաղաքացիություն»,-հայտարարեց բանավեճի վարող ամերիկյան CNBC հեռուստաընկերության հաղորդավար Էնդրյու Սորկինը:
Սաուդյան Արաբիայի քաղաքացիությունը շռայլ սոցիալական արտոնություններ է ենթադրում, որն անհասանելի է այդ երկրում տարիներ շարունակ աշխատող միլիոնավոր օտարերկրացիների և նրանց երեխաների համար, նույնիսկ եթե նրանք այնտեղ են ծնվել:
Սոֆիան պատասխան խոսքում շնորհակալություն է հայտնել, իսկ չար ռոբոտների մասին հարցին պատասխանել է. «Հոլիվուդյան ֆիլմեր շատ եք նայել ու Մասկ կարդացել»:
Նա հավելել է, որ ուզում է մարդու նման լինել և ցուցադրել է արտասվելու և ծիծաղելու ունակությունը: