28 հոկտեմբերի 2017 - 10:40 AMT
Ֆուտբոլի ԱԱ հաղթողը 33 մլն եվրո կստանա

ՖԻՖԱ-ն հայտարարել է 2018-ի աշխարհի առաջնության մասնակցության համար մրցանակային գումարները: Աշխարհի չեմպիոնը 33 մլն եվրո կստանա, արծաթե մրցանակակիրը՝ 25 մլն եվրո, բրոնզե մրցանակակիրը՝ 21 մլն եվրո:

Առաջնության մասնակիցներից յուրաքանչյուրը 7 մլն եվրո կստանա՝ այս գումարն անփոփոխ է Բրազիլիայում 2014-ին կայացած առաջնությունից, հայտնում է Eurosport-ը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՖԻՖԱ խորհուրդը հավանություն է տվել 2018-ին Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության մրցանակային ֆոնդը 12 տոկոսով ավելացնելու առաջարկին: Մրցանակային ֆոնդի ընդհանուր գումարը կկազմի 400 մլն դոլար: Մրցանակային ֆոնդը 42 միլիոն դոլարով կգերազանցի նախորդ առաջնության գումարը: 2014թ. Բրազիլիայում կայացած ԱԱ մրցանակային ֆոնդը 358 մլն դոլար էր:

Ֆուտբոլի ԱԱ-2018-ի խաղերը կանցնեն Մոսկվայում, Պետերբուրգում, Կալինինգրադում, Սամարայում, Եկատերինբուրգում, Վոլգոգրադում, Դոնի Ռոստովում, Կազանում, Նիժնի Նովգորոդում, Սոչիում, Սարանսկում: Մրցաշարը կանցնի հունիսի 14-ից հուլիսի 15-ը: