Facebook-ը հայտարարել է փոփոխությունների մասին, որոնք պետք է ավելի թափանցիկ դարձնեն քաղաքական գովազդը սոցցանցում:
Նախկինում ընկերությունը քննադատության է ենթարկվել ՌԴ հետ կապված քաղաքական բնույթի 3.000 գովազդային հայտարարության համար:
Գովազդատուներն այսուհետ պետք է ավելի շատ տեղեկություն հայտնեն, որը թույլ կտա նույնականացնել նրանց: Այդ մասին իր աքաունթում գրել է ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգը: Սոցցանցում, ըստ նրա, կնշեն, որ դա քաղաքական գովազդ է, իսկ «իսկ գովազդատւները պետք է բացահայտեն, թե ով է վճարում դրա համար», գրում է BBC-ին:
«Դուք նաև կկարողանք տեսնել, թե որքան է վճարել գովազդատուն, ինչ մարդիկ են դիտում այդ գովազդը և որքան դիտում է այն ունեցել: Մեր նպատակն է ամբողջությամբ գործարկել նոր մոտեցումն ԱՄՆ-ում 2018-ի միջանկյալ ընտրությունների ժամանակ»,-ասել է Ցուկերբերգը:
Ընկերությունը մտադիր է հազարավոր մոդերատորների աշխատանքի ընդունել, որոնք ի հայտ են բերելու քաղաքական գովազդը:
Սեպտեմբերի սկզբին Facebook-ի ղեկավարությունը հայտարարեց, որ գրեթե 2 տարի Ռուսաստանի հետ կապված ֆեյքային հաշվառումները քաղաքական գովազդ են գնել սոցցանցերում: