Հայաստանի հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոստովանել է, որ օրեր են եղել, երբ լացը եկել է, երբ կարծում էր, որ ոչինչ չի ստացվի: Այդ մասին ֆուտբոլիստը խոսել է «Մատչ ՏՎ»-ին տված հարցազրույցում:
«Երբ ստորագրեցի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայմանագիրը, կարծես երազում լինեի: Չէի հավատում, որ դա տեղի ունեցավ: Իհարկե, շատ էի ուրախացել, մի քանի շաբաթ չէի կարողանում ուշքի գալ: Երբ խաղում էի «Մետալուրգում», մարդիկ կասկածում էին, կարծում էին, որ ինձ համար դժվար կլինի հասնել «Յունայթեդ» և Դորտմունդ: Բայց ես պատրաստ եմ հաղթահարել դժվարությունները, դրանք ավելի ուժեղ են դարձնում: Օրեր են եղել, երբ լացս գալիս էր: Կարծում էի՝ ոչինչ չի ստացվի: Բայց հաջորդ օրը մոռանում էի ամեն ինչ և դուրս էի գալիս մարզադաշտ, մարզվում էի: Նվիրվում էի 100 տոկոսով, նույնսկ ավելի»,-պատմել է Մխիթարյանը:
Խոսելով «Մանչեսթեր Յունայթեդի» մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ գործակցության մասին՝ նա նշել է. «Շատերը չեն սիրում Մոուրինյոյին: Բայց հնարավոր չէ սիրված լինել բոլորի կողմից: Նա ունի ինչպես իր առավելությունները, այնպեսլ էլ իր թերությունները, սակայն նա աշխարհի ուժեղագույն մարզիչներից է, ինչն արդեն ապացուցել է»:
Մխիթարյանը նաև պատմել է մայրական կողմի տատի մասին. «Մայրական տատս Մոսկվայից էր: Մանկության տարիներին ես մի քանի ամիս Մոսկվայում էի անցկացնում: Այն ժամանակ շատ էի երկրպագում «Սպարտակին»: Հիմա հետևում եմ ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև Հայաստանի և Ուկրաինայի առաջնություններին: