1 նոյեմբերի 2017 - 16:08 AMT
Նեվիլ. Մոուրինյոն պաշտպանությունը որպես զենք է օգտագործում

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Հարի Նեշվիլը անսովոր համեմատություն է արել ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի վերաբերյալ:

«Մաուրիսիո Պոչետինոն և Յուրգեն Կլոպը մեծ հեղինակություն ունեն, քանի որ գերադասում են հարձակումը: Մոուրինյոն երբեմն Մեյուեզերին է նմանվում, որին ձանձրալի էին համարում, քանի որ նա պաշտպանությունը որպես զենք էր կիրառում՝ թույլ տալով մրցակցին ջլատվել պայքարում...Նա կարծես ստիպում է մյուս մարզիչներին հրաժարվել գրոհից: Ինձ թվում է Մոուրինյոն մյուս մարզիչների ուղեղն է թափանցում և իր մտքերը ներշնչում նրանց»,,-ասել է նա, գրում է Eurosport-ը:

Նեվիլը հավելել է, որ դրանում է մարզչի մեծությունը՝ նա ստիպում է մյուսներին հրաժարվել իր մարտավարությունից: «Մանչեսթեր Յունայթեդը» 23 միավորով երկրորդն է ԱՊԼ-ում՝ զիջելով միայն «Սիթիին»: