2 նոյեմբերի 2017 - 11:20 AMT
Մարգարիտա Սիմոնյանը գերազանցել է Քլինթոնին Forbes-ի ամենաազդեցիկ կանանց ցանկում

«Ռոսիա սեգոդնյա»-ի և RT գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը առաջ է անցել ԱՄՆ նախկին պետքարտուղար և նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնից ամերիկյան Forbes ամսագրի ամենաազդեցիկ կանանց ցանկում:

Ցանկի առաջին հորիզոնականներում են ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, ինչպես նաև Microsoft-ի հիմնադիրներից մեկի կինը՝ Մելինդա Գեյթսը: Քլինթոնը ցուցակում 65-րդն է, իսկ Մարգարիտա Սիմոնյանը, որն առաջին անգամ է ընդգրկվել ցանկում, զբաղեցրել է 52-րդ տեղը:

«Դեռ մեկ տարի առաջ մեծամասնությունը չգիտեր, թե ով է Մարգարիտա Սիմոնյանը, իսկ այժմ նրան քննարկում են տեխնոլոգիական, քաղաքական և մեդիաշրջանակներում»,-գրում է Forbes-ը:

Ներառելով Սիմոնյանին աշխարհի ամենաազդեցիկ կանանց ցանկում, ամսագիրը նշել է հեռուստաալիքի աճող ազղեցությունը, որը վերջին շրջանում մշատպես քննադատության է ենթարկվում ԱՄՆ իշխանությունների կողմից: ԱՄՆ-ն մեղադրում է RT-ին ԱՄՆ-ում ընտրությունների վրա ազդելու նպատակով քարոզչություն վարելու մեջ, սակայն չեն բերում ապացույցներ:

«Ես, անշուշտ, կգերադասեի Forbes-ի մեկ այլ ցուցակում հայտնվել, բայց դե, ինչպես ասում են, ով ինչ կրթություն է ստացել »,- կատակել է Սիմոնյանն՝ արձագանքելով ամսագրի ցանկում ընդգրկվելու փաստին, գրում է ՌԻԱ Նովոստին:

2005-ին 25 տարեկանում Մարգարիտա Սիմոնյանը դարձավ Russia Today (նախկինում այդպես էր կոչվում RT-ն) անգլալեզու լրատվական հեռուստաալիքի գլխավոր խմբագիրը: Ավելի ուշ հեռուստաալիքը հեռարձակում սկսեց արաբերեն և իսպաներեն, ինչպես նաև լրատվական կայքեր ունի 6 լեզվով: РТ-ն բազում միջազգային պարգևներ է ստացել: Ըստ Սիմոնյանի, հեռուստաալիքն առավելապես մեծ ճնշման տակ է հայտնվել ԱՄՆ-ում: