19 փետրվարի 2008 - 20:01 AMT
Հայաստանում փակվել են ընտրական տեղամասերը
20:00-ին Հայաստանում ավարտվեցին նախագահական ընտրությունները: Վերջին տվյալներով, ԿԸՀ-ն երկու բողոք է ստացել եւ մեկ զեկույց, սակայն դրանք չեն ունենա լուրջ ազդեցություն քվեարկության վերջնական արդյունքի վրա: Այդ մասին հայտարարել է ԿԸՀ անդամ Կարեն Փոլադյանը: «ԿԸՀ-ի ստացած բողոքները վերաբերել են 10/35 ընտրատեղամասում արդյունքների ամփոփմանը, որտեղ քվեարկել են ձերբակալվածներն ու կալանավորները: Երկրորդ բողոքը վերաբերում էր 20/13 ընտրատեղամասում ընտրական հանձնաժողովի նախագահի ընտրության արձանագրության եւ պատճենի անհամապատասխանությանը, ինչը չի համապատասխանել իրականությանը: Նաեւ զեկույց է ստացվել տարածքային ընտրատեղամասերում անժամանակ կատարված վիճակահանության մասին: Ստացված տեղեկությունները խախտումների մասին չեն կարող ազդել Հայաստանում ընթացող նախագահական ընտրությունների վերջնական արդյունքի վրա»,-ասել է նա:
Հայաստանի Գլխավոր դատախազության «թեժ գծին» յոթ ահազանգ է ստացվել վեց նախադեպերի մասին, որոնք տեղ են գտել նախագահական ընտրությունների քվեարկության ընթացքում:
Քվեարկության ինը ժամերի ընթացքում Հայաստանի դատարանները 53 դիմում են ստացել ընտրական վեճերի կապակցությամբ, որոնցից 42 բավարարվել են:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը 20 դիմում է ստացել թեժ գծի հեռախոսով նախագահական ընտրությունների ընթացքում տեղ գտած խախտումների մասին: Հիմնական բողոքները վերաբերում են ավտոբուսներով ընտրատեղամասեր ընտրողներին տեղափոխելուն, ավտոբուսները ընտրատեղամասերի անմիջական հարեւանությամբ կայանելուն, ինչը օրենքի խախտում է: