3 նոյեմբերի 2017 - 13:50 AMT
«Սկոլկովո» բիզնես-դպրոցը Հայաստան է գալիս

Մոսկվայի «Սկոլկովո» կառավարման դպրոցը կժամանի Հայաստան: Նոյեմբերի 7-ին բիզնես-դպրոցը կազմակերպում է իր ծրագրի շնորհանդեսն ու հանդիպում հիմնադիր գործընկեր, «Սկոլկովոյի» միջազգային հոգաբարձուների խորհրդի փոխնախագահ, սոցիալական ներդրող ու ձեռներեց Ռուբեն Վարդանյանի հետ:

Միջոցառումը տեղի կունենա նոյեմբերի 7-ին 18: 00-ին Գաֆէսճյան արվեստի կենտրոնում: Հանդիպման շրջանակում Վարդանյանն իր անձնական փորձը կներկայացնի, կպատմի գործարար կրթության անհրաժեշտության և այն մասին, թե ինչպես է դա ազդում ընդհանուր առմամբ տնտեսության վրա:

«Սկոլկովոյի» կայքում նշվում է, որ բիզնես դպրոցն ինտերակտիվ շնորհանդես է պատրաստել, որը կպատմի ծրագրի մաիսին և մասնակիցներին կներկայացնի լուծումների առաջադրման համար Վարդանյանի բարեգործական նախագծերից մեկի վրա հիմնված բիզնես առաջադրանքը:

Մասնակիցները կքննարկեն «Տաթևի վերածնունդ» նախագիծը:

Բիզնես լուծումը մասնակիցները կներկայացնեն Ռուբեն Վարդանյանին և «Սկոլկովոյի» շրջանավարտներին: