«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն արձագանքել է «Տոտենհեմի» վերջին հանդիպումների արդյունքներին՝ նշելով, որ «Տոտենհեմը» հաղթեց «Լիվերպուլին» 4:1 հաշվով, «Ռեալին»՝ 3:1, սակայն չկարողացավ գրավել ՄՅՈւ դարպասը:
«Այնպես որ իմ ֆուտբոլիստներն արժանի են հարգանքի»,-հայտարարել է պորտուգալացի մարզիչը, գրում է Eurosport-ը:
«Մանչեսթեր Յունայթեդը» իրոք ոչ մի գնդակ բաց չի թողել «Տոտենհեմից» և նույնիսկ հաղթել է ԱՊԼ 10-րդ տուրում 1:0 հաշվով:
«Մանչեսթեր Յունայթեդը» երկրորդն է ԱՊԼ-ում և հաղթել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4 խաղում: