Թուրքիայի հարավարևելյան Բաթման քաղաքում հայտնի հայ երաժիշտ Արամ Տիգրանի անունը կրող զբոսայգու ցուցանակից ջնջել են նրա անունը:
Թուրքական Evrensel լրատվական կայքի փոխանցմամբ՝ անհայտ անձինք զբոսայգու մուտքի մոտ տեղադրված ցուցանակի վրա ներկ են քսել և ծածկել երաժշտի անունը:
Լրատվամիջոցը հաղորդում է, որ նախկինում նույնպես գրանցվել է նման դեպք, երբ Արամ Տիգրանի անունը ջնջելու հետ մեկտեղ, հեռացրել են նաև նրա նկարը: Անունը զբոսայգու ցուցանակի վրա վերականգնվել է հասարակական ճնշման արդյունքում, սակայն երաժշտի նկարը այդպես էլ չեն վերկանագնել:
Արամ Տիգրանը ծնվել է Սիրիայի հյուսիսային Ղամիշլի քաղաքում: Նա Թուրքիայում հայտնի երգիչ և երաժիշտ է: Ձայնագրել է մոտ 230 երգ՝ հայերենոն, քրդերենով, արաբերենով, հունարենով: Մահացել է Աթենքում 2009 թվականին: Թուրքական իշխանությունների արգելքով՝ անկատար է մնացել երաժշտի՝ Դիարբեքիրի հայկական գերեզմանոցում հուղարկավորվելու ցանկությունը: