2018-ին NASA-ն Մարս կուղարկի InSight հետազոտող զոնդը, որտեղ սիլիկոնային չիպ տեղադրված կլինի ակցիային մասնակցելու ցանկություն հայտնած մարդկանց անուններով:
Մասնակիցների թվում 590 հայ կա Հայաստանից, որոնք հասցրել են գրանցվել NASA-ի կայքում և ուղարկել իրենց տվյալները:
Ընդհանուր առմամբ ակցիային մասնկցել է 2,4 մլն մարդ, այդ թվում առավելագույն քանակը ԱՄՆ-ից՝ 653.000: Գրանցվածների թվում 260.000 չինացի կա, 63.500 ռուսաստանցի: Բոլոր մասնակիցների անունները Մարս կհասնեն 2018-ին:
Անունների նման հավաքագրում առաջին անգամ անցկացվել է 2015-ին, այն ժամանակ հավաքվեց 827.000 անուն: 2017-ի հոկտեմբերի սկզբին գործակալությունը երկրորդ փուլը մեկնարկեց, որն ավարտվել է նոյեմբերի 1-ին: Այժմ հայտերի ընդունումը դադարեցրվել է, սակայն կարելի է թողնել էլփոստի հասեն և NASA-ն կիրազեկի հաջորդ փուլի ժամանակ:
InSight զոնդը Մարս կհասնի 2018-ին նոյեմբերին: Այն մոլորակի վրա սեյսմագիր սարք է տեղադրելու՝ հետևելու համար ներքին ապարների շարժին ու երկնաքարերի հարվածներին: Դա կօգնի գիտնականներին ավելին իմանալ մոլորակի կառուցվածքի մասին: