2017 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստան է ժամանել 1.172.402 զբոսաշրջիկ:
Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ այս ցուցանիշը 21 %-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թվին:
2016-ին Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը կազմել է 969 010:
Նույն ժամանակահատվածում Հայաստանից զբոսաշրջության նպատակով 1.076.052 մարդ է դուրս եկել, ինչը 19.1 %-ով շատ է 2016-ի 903 541-ից: