6 նոյեմբերի 2017 - 11:43 AMT
Հեծանվորդ Ստեփանյանն արծաթե մեդալ է նվաճել աշխարհի գավաթի խաղարկության փուլում

Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ընթանում է հեծանվահրապարակի աշխարհի գավաթի խաղարկության փուլը։

Սկրեչ մրցաձևում Հայաստանի առաջատար հեծանվորդ Էդգար Ստեփանյանը դարձել է արծաթե մեդալակիր, հայտնում է ՀԱՕԿ-ի լրատվական ծառայությունը:

Հայաստանցի մարզիկը զիջել է միայն Բելգիայի ներկայացուցչին։