Իրաքի ներկայացուցիչը վերջին 45 տարում առաջին անգամ կմասնակցի «Միսս Տիեզերք» մրցույթին, որը կանցնի նոյեմբերի 26-ին Լաս Վեգասում:
Մրցույթին կմասնակցի 27-ամյա Սառա Այդանը: Նա երկրորդ տեղն է գրավել Բաղդադում անցկացված գեղեցկության մրցույթում: Պարզվել է, որ հաղթողն ամուսնացած է, նրան որակազրկել են, իսկ ԱՄՆ մեկնելու իրավունք է ստացել Այդանը, գրում է Lenta.ru-ն SHAFAQ News-ի վրա հղումով:
Վերջին անգամ Իրաքը մասնակցել է «Միսս Տիեզերքին» 1972-ին: Այն ժամանակ Պուերտո Ռիկոյում երկիրը ներկայացրել է Վայդան Սուլեյմանը:
«Միսս Տիեզերքը» գեղեցկության ամենամյա մրցույթ է, որին մասնակցում են ազգային մրցույթներում հաղթողները: Մրցույթում հաղթող աղջկա հետ 1 տարով պայմանագիր է կնքվում, որից հետո նա շրջագայում է աշխարհով գովազդային նպատակներով: