Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում Հայաստանից ներմուծված 21 տոննա լոլիկեն ոչնչացրել: «Կոմսոմոլսկայա պրավդայի» փոխանցմամբ, հայկական լոլիկների մեջ կարանտինային վնասատու է հայտնաբերվել:
Լրատվամիջոցի փոխանցմամբ, ՌԴ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության տեսչությունից հայտնում են, որ փորձանմուշներ են ուղարկվել լաբորատոր ստուգումների համար: Լոլիկների մեջ հարավամերիկյան սննդային ցեց է հայտնաբերվել:
«Այս սննդային ցեցը հայտնվում է հիմնականում լոլիկի մեջ, դրանով հաճախ վարակվում է կարտոֆիլի, սմբուկի և պղպեղի բերքը»,-գրում է լրատվամիջոցը: