11 նոյեմբերի 2017 - 14:59 AMT
ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն է նշանակվել Ֆրանսիայի մշակույթի նախկին նախարարը

Նոյեմբերի 10-ին ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր խորհրդաժողովը կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում հաստատել է Օդրի Ազուլեի թեկնածությունը, որը կփոխարինի Իրինա Բոկովային:

Ազուլեն Ֆրանսիայի մշակույթի նախկին նախարարն է: «Ես մտածում եմ բոլոր նրանց մասին, ովքեր ձգտում են միասնության և անդորրի, ինչը թույլ կտա կազմակերպությանը լավագույնս կյանքի կոչել իր մանդատը»,-ասել է Ազուլեն:

Օդրի Ազուլեն կլինի ՅՈւՆԵՍԿՕ-ի 11-րդ գլխավոր տնօրեն և երկրորդ կինն այդ պաշտոնում: Նա պաշտոնը կստանձնի նոյեմբերի 15-ին: