13 նոյեմբերի 2017 - 17:56 AMT
ՌԴ-ն կասեցրել է 20 տոննա ադրբեջանական թութունի ներկրումը

Ռուսաստանը կասեցրել է 20 տոննա ադրբեջանական թութունի ներկրումը: Ռոսսելխոզնադզորի Դաղստանի վարչությունը կասեցրել է ֆերմենտացված թութունի խմբաքանակի ներմուծոմը:

Ադրբեջանական արտադրության թութունը զննվել է Ռոսսելխոզնադզորի Դաղստանի վարչության կարանտինային և ֆիտոսանիտարական հսկողության պետական տեսուչների կողմից ռուս-ադրբեջանական սահմանի «Յարագ-Կազմալյար» անցակետում: Այդ մասին հայտնում է ադրբեջանական Haqqin.az-ը գերատեսչության մամուլի ծառայության վրա հղումով:

Նոյեմբերին ՌԴ սահմանային հսկողության մարմինները նմանատիպ պատճառով թույլ չէին տվել մուտքը նուռով, լոլիկով և վարունգով բեռնված ադրբեջանական մի քանի բեռնատարի: Հետ ուղարկված բեռի քաշը կազմել է 52,5 տոննա: