17 նոյեմբերի 2017 - 17:51 AMT
Մոսկվայի «Արարատը» և Պավլյուչենկոն խզել են պայմանագիրը փոխադարձ համաձայնությամբ

Մոսկվայի «Արարատ» ֆուտբոլի ակումբն ու հարձակվող Ռոման Պավլյուչենկոն խզել են համագործակցության վերաբերյալ պայմանագիրը փոխադարձ համաձայնությամբ:

«Արարատ» ֆուտբոլիային ակումբը շնորհակալություն է հայտնում Ռոմանին ակումբի կայացման և զարգացման գործում անգնահատելի ավանդի, կարևոր և գեղեցիկ գոլերի, ինչպես նաև այն փորձի ու զարգանալու ձգտման համար, որոնք ստացան երիտասարդ ֆուտբոլիստները նրա հետ կողք կողքի աշխատելով»,-ասվում է ակումբի VK սոցցանցի էջում:

«Արարատի» կազմում Պավլյուչենկոն մասնակցել է 12 հանդիպման Պրոֆեսիոնալ լիգայի առաջնությունում և դարձել է 9 գոլի հեղինակ: