22 փետրվարի 2008 - 17:34 AMT
Ոստիկանությունն զգուշացնում է, որ Երեւանում հանրահավաքի կազմակերպիչների նկատմամբ օրենքով սահմանված պատժամիջոցներ են կիրառվելու
Ընդդիմության հանրահավաքի կազմակերպիչները հրաժարվել են ընդունել իշխանությունների ծանուցումը հանրահավաքի անօրինականության մասին: Նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմանկիցներից մեկի, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանի խոսքերով, «ընդդիմությունը չի ճանաչում այդ ծանուցումների իրավականությունը, քանի որ պետության միակ իշխանությունը Լեւոն Տեր-Պետրոսյանն է»: Իր հերթին, ոստիկանության աշխատակիցները հայտարարել են, որ հանրահավաքի կազմակերպիչների նկատմամբ օրենքով սահմանված պատժամիջոցներ են կիրառվելու: