24 նոյեմբերի 2017 - 12:02 AMT
Երևանը ռուս զբոսաշրջիկների ձմեռային ուղևորությունների առաջին 5-յակում է

Երևանը ռուս զբոսաշրջիկների ձմեռային ուղևորությունների առաջին 5-յակում է: Այդ մասին հայտնում է ՏուրՍտատ վերլուծական գործակալությունը:

Վարկանիշը կազմվել է ձմռանը զբոսաշրջային ճամփորդությունների ուղղությունների վերլուծության հիման վրա:

Ըստ գործակալության, զբոսաշրջիկները ձմռանը Հայաստան են հաճախում միջինը 4,5 օրով և օրական ծախսում են $65: Մինսկը, Ալմաթին, Բաքուն, Աստանան, Երևանը, Բիշքեկը, Քիշնևը և Գյանջան ԱՊՀ նախընտրած քաղաքներն են ռուս զբոսաշրջիկների համար Ամանորին:

ԱՊՀ երկրների մայրաքաղաքներ զբոսաշրջիկները հիմնականում այցելում են հանգստյան օրերին, ինչպես նաև լեռնադահուկային ուղևորություններ կատարում դեպի հայկական Ծաղկաձոր, ղազախական Չիմբուլակ, բելառուսական Սիլիչի: ԱՊՀ-ում ամենաէժան ուղևորությունների թվում են Քիշնևն ու Բիշքեկը, իսկ «լյուքս» կարգի հանգստի համար առաջատարն Աստանան է:

Ռուսաստանում Ամանորի տոները կանցնեն դեկտեմբերի 30-ից հունվարի 8-ը: