28 նոյեմբերի 2017 - 15:40 AMT
Հունահայ Արա Ջանիգյանը՝ ջիու-ջիցուի աշխարհի չեմպիոն

Հունաստանում բնակվող հայազգի Արա Ջանիգյանը նվաճել է ջիու-ջիցուի աշխարհի առաջնության ոսկե մեդալը՝ արժանանալով չեմպիոնի կոչման:

Առաջնության ընթացքում Ջանիգյանը 56 կգ քաշային կարգում հաղթել է մրցակիցներին Իսրայելից ևԿոլումբիայից, իսկ եզրափակչում հաղթել է ղազախստանցի մարզիկին՝ նվաճելով աշխարհի չեմպիոնի տիտղոսը, գրում է Asbarez-ը:

Պարբերականը նշում է, որ առաջնությունից առաջ մարզիկը ինտենսիվ պատրաստվել է և հատուկ խիստ սննդակարգով սնվել:

Ջիու-ջիցուի աշխարհի առաջնությունը տեղի է ունեցել նոյեմբերի վերջում Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում: Առաջնությանը մասնակցել է 1000-ից ավելի մարզիկ աշխարհի 80 երկրից: