2 դեկտեմբերի 2017 - 14:29 AMT
Կոնստանտին Օրբելյանը՝ «Համաձայնություն» մրցանակաբաշխության դափնեկիր

2017թ. «Համաձայնություն» մրցանակաբաշխության «Ազգի հպարտություն» անվանակարգում պարգևատրվել է Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար, «Գրեմմի» մրցանակի կրկնակի հավակնորդ Կոնստանտին Օրբելյանը:

Մրցանակը մաեստրո Օրբելյանին հանձնել է ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը:

«Համաձայնություն» մրցանակը շնորհվում է 2014 թվականից Սփյուռքի ամենախոշոր հայկական կազմակերպության՝ Ռուսաստանի հայերի միության կողմից: Այս մրցանակը հանդիսանում է եղբայրական բարեկամության, ժողովուրդների և երկրների միասնության և փոխըմբռնման խորհրդանիշ:

Մրցանակաբաշխության արարողությունն անցկացվում է ՌԴ նախագահին կից Ազգամիջյան հարաբերությունների խորհրդի աջակցությամբ: