5 դեկտեմբերի 2017 - 20:52 AMT
Հայկազ Բաղմանյանն ազատվել է ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի պաշտոնից

Գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանն ազատվել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից:

Համապատասխան հրամանագիրը ստորագրել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Բաղմանյանը պաշտոնից ազատվելու զեկուցագիր էր ներկայացրել` Սարգսյանի հորդորով: Նախարարի խոսքերով, պատճառն աշխատանքային պարտավորությունները չկատարելը: