25 փետրվարի 2008 - 14:46 AMT
Երեւանում բերման է ենթարկվել «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության առաջնորդ Պետրոս Մակեյանը
Այսօր Երեւանում ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության առաջնորդ Պետրոս Մակեյանին: PanARMENIAN.Net-ի թղթակցին այդ տեղեկությունը հաստատել է աղբյուրը Ազգային անվտանգության ծառայությունում: Փետրվարի լույս 25-ի գիշերը Պետրոս Մակեյանի բնակարանում խուզարկություն է կատարվել: