25 փետրվարի 2008 - 18:21 AMT
Արթուր Բաղդասարյանի շտաբ. Մեղ համար անընդունելի է Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունն այն մասին, թե ինքը հավաքել է ընտրողների ձայների 65 տոկոսը
Այսօր նախագահության թեկնածու Արթուր Բաղդասարյանի շտաբի ներկայացուցիչները հանդե են եկել հայտարարությամբ, որտեղ, մասնավորապես, ասվում է. «Երեկ, ժամը 18:00-ին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը` հապճեպ հրավիրելով ԿԸՀ-ի արտահերթ նիստ, հաստատեց նախագահական ընտրությունների արդյունքները` նույն այդ նիստի մասին տեղյակ պահելով դրանից ընդամենը 30 րոպե առաջ, այն դեպքում, երբ օրենքով նախատեսված էր 2 ժամ, նույնիսկ առանց ծանուցելու նիստի օրակարգի մասին: ԿԸՀ նիստը գումարվեց ընտրատեղամասերում քվեարկության արդյունքների վերահաշվարկի վերջնաժամկետը լրանալուց անմիջապես հետո, ըստ էության հնարավորություն չտալով թեկնածուներին նույնիսկ ծանոթանալ ընտրությունների բողոքարկման արդյունքների հետ եւ համեմատել ընտրական փաստաթղթերը` իրական պատկերը վեր հանելու համար:
Անընդունելի համարելով նման պարտադրողական գործելաոճը` մենք հայտարարում ենք, որ դրանով իսկ բողոքարկված բազմաթիվ տեղամասերում խեղաթյուրվում են ընտրությունների արդյունքները, հաշվի չառնելով մեր բողոքները: Այս գործընթացին զուգահեռ երկրում տեղի ունեցան քաղաքական գործիչների ձերբակալություններ, ինչը միարժեք դատապարտելի է: Սրան զուգահեռ շարունակվեց Լ եւոն Տեր-Պետրոսյանի կողմից 65 տոկոս ձայներով Ազատության հրապարակում իրեն նախագահ հռչակելու գործընթացը, ինչը նույնպես անընդունելի է:
Հայտարարում ենք, որ իշխանության կողմից բիրտ եւ ուժային մեթոդների կիրառումը մեծացնելու է հասարակական անվստահությունը, խորացնելու է զանգվածային հասարակական առճակատումների իրական հնարավորությունը, լուրջ ստվեր է գցելու երկրի միջազգային հեղինակության վրա, կասկածի տակ է առնելու նախագահական ընտրությունների ողջ գործընթացը, այդպես էլ չհանգուցալուծելով ստեղծված իրավիճակը:
Ավելին, նման գործելաոճի կիրառումը առաջիկայում առաջացնելու է բողոքի նորանոր զանգվածային դրս եւորումներ, այդպես էլ չնպաստելով հիմնախնդրի լուծմանը: Հավատարիմ մնալով այն շուրջ 300.000 մարդկանց ձայներին, ովքեր քվեարկեցին Արթուր Բաղդասարյանի օգտին, գիտակցելով նա եւ Սերժ Սարգսյանի եւ Լ եւոն Տեր-Պետրոսյանի օգտին քվեարկած հարյուր-հազարավոր քաղաքացիների առջ եւ մեր պատասխանատվությունը, հայտարարում ենք որ անընդունելի եւ վտանգավոր ենք համարում ուժային միջամտության ցանկացած փորձ եւ հանդես ենք գալիս ստեղծված բարդ ներքաղաքական իրավիճակը բացառապես քաղաքական մեթոդներով հանգուցալուծելու դիրքերից:
Արթուր Բաղդասարյանի նախընտրական գրասենյակը այսօր, մինչ եւ երեկո կավարտի ընտրությունների արդյունքների հետ կապված իր փաստաթղթավորված ուսումնասիրությունները եւ վաղը` ժամը 14:00-ին, տեղի կունենա Արթուր Բաղդասարյանի մամլո ասուլիսը, որի ընթացքում նա կտա իր հստակ քաղաքական եւ իրավական գնահատականները նախագահական ընտրությունների առնչությամբ, կտեղեկացնի ձեռնարկվելիք հետագա քայլերի մասին»,-ասվում է ՀՀ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանի նախընտրական գրասենյակի հայտարարության մեջ: