Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով ժխտում է Հայոց ցեղասպանության ընթացքում երեխաների սպանությունը, չի կարող բարոյականության դասեր տալ Իսրայելին: Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է իսրայելական Yesh Atid կուսակցության առաջնորդ Յաիր Լապիդը՝ ի պատասխան Էրդողանի՝ Իսրայելն «ահաբեկչական պետություն» որակող հայտարարությանը:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահը և երկրի բարձրասիճան այլ պաշտոնյաներ դատապարտել էին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշումը: Էրդողանն Իսրայելն անվանել է «ահաբեկչական պետություն, որը սպանում է երեխաներին»:
Էրդողանի հայտարարությանը պատասխանել է նաև Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, ով նրա խոսքերը որակել է որպես «հարձակում Իսրայելի վրա»:
«Չեմ պատրաստվում բարոյականության դասեր լսել մի առաջնորդից, որն իր երկրում ռմբակոծում է քրդաբնակ գյուղերը, բանտ նետում լրագրողներին, օգնում Իրանին խուսափել պատժամիջոցներից ու աջակցում ահաբեկիչներին Գազայում», -ասել է նա:
Hour of Code-ը համախմբում է ավելի քան 280 մլն մասնակցի աշխարհի 180 երկրից: Միջոցառումը Հայաստանում անցկացվում է արդեն չորրորդ տարին: