26 փետրվարի 2008 - 18:01 AMT
Թուրք ազգայնամոլական կայքը կոչ է անում ոչնչացնել հայերին
Թուրք խորհրդարանականներն անհանգստություն են հայտնել, որ թուրքական ազգայնամոլական ինտերնետ-կայքերից մեկի վրա տեղակայված են հայերի, հրեաների եւ հույների եկեղեցիների եւ հրատարակչությունների հեռախոսահամարներն ու հասցեները: Ինչպես հաղորդել է PanARMENIAN.Net-ին անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էկիյանը, կայքում նաեւ հստակ տեղեկատվություն է տրված այպես կոչված «Մոլոտովի կոկտեյլ» պայթուցիկի ստեղծման մասին, ինչպես նաեւ խորհուրդ է տրվում` ինչպես խուսափել ոստիկանությունից: Նաեւ մանրամասն տեղեկատվություն է տրված, երբ եւ ինչպես հարձակվել շենքերի վրա: Կայքի համաձայն, գլխավոր թիրախ են հանդիսանում հայերը, հրեաները, ասորիները, ինչպես նաեւ Ataturkcu Dusunce Associations (ADD) կազմակերպությունը, որը պաշտպանում է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի գաղփարները: Ընդ որում, դա վերաբերում է ոչ միայն Թուրքիայի, այլեւ Եվրոպայի եւ Ամերիկայի հայերին: