26 փետրվարի 2008 - 18:55 AMT
Հայկական ընդդիմությունը պահանջում է ՀՀ վարչապետի ու նախագահի հրաժարականը
Փետրվարի 26-ին «Ազատության» հրապարակում հավաքված Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմանկիցները պահանջել են գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականը, ով հաղթանակ է տարել փետրվարի 19-ին: Նրանք նաեւ պահանջում են անվավեր ճանաչել նախագահական ընտրությունների արդյունքները եւ մոտ ժամանակներում մտադիր են դիմում ներկայացնել ԿԸՀ: Ինքը` Լեւոն Տեր-Պետրոսյանը, ում ցույցի մասնակիցները նախագահ են հայտարարել, որոշել է իր «առաջին պաշտոնական հրամանագիրը ստորագրել Սերժ Սարգսյանին մարտական խաչով պարգեւատրելու մասին այն բանի համար, որ նա փորձում է իր կողմնակիցների հանրահավաքը կազմակերպել, միեւնույն ժամանակ երկու անգամ մեծացնելով ցուցարարների թվաքանակը «Ազատության» հրապարակում»: Նշենք, որ ներկա դրությամբ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների երթն է անցնում Երեւանի գլխավոր փողոցներով, հաղորդում է Regnum-ը: