15 դեկտեմբերի 2017 - 13:34 AMT
Բադյուկ. Սիրիական բանակում գրեթե բոլոր նշանառու-օպերատորները, բոլոր զինագործները հայեր են

Ռուսաստանցի հայտնի մարզիկ և հասարակական գործիչ Սերգեյ Բադյուկը, որը որպես կամավոր մեկնել է Սիրիա և որպես ռազմական թղթակից ռեպորտաժներ է պատրաստում սիրիական հակամարտության մասին, անդրադարձել է նաև հայերին, որոնք ճակատագրի բերումով ևս մասնակցել են ռազմական գործողություններին:

«Բիզնես Online»-ին տված հարցազրույցում Բադյուկը պատմել է իրեն ապշեցևած մի հանդիպման մասին Հանասերի մատույցներում, երբ թեժ մարտեր էին գնում սիրիական բանակի և ԻՊ գրոհայինների միջև: Նկարահանող խումբը տեսագրություններ է արել մարտի ժամանակ, հետո ռազմական գործողությունների ավարտին, հետ է քաշվել հետին շարքի դիրքեր, որտեղ Բադյուկը նկատել է, որ սիրիական բանակի զենիթային կայանքի նշանառու օպերատորը խաչ է կրում: Պարզվել է, որ նշանառու Ռաֆայելն ազգությամբ հայ է:

«Պարզվեց, որ նրանց գրեթե բոլոր նշանառու-օպերատորները, բոլոր զինագործները հայեր են: Հետո ես նկարահանումներ էին անում Հալեպի մի գործարանում, որը ականներ ու զինամթերք էր արտադրում կամավորների համար՝ գործարանի բոլոր աշխատողները հայեր էին: Երբ պատերազմ էր, գործարանից, որտեղ նրանք աշխատում էին, մինչև շփման գիծը հաշված մետրեր էին: Կարո՞ղ եք պատկերացնել: Եվ այստեղի ամբողջ արտադրությունը հայ համայնքի ուսերին է»,-պատմել է Բադյուկը:

Բադյուկը նաև պատմել է, որ Հալեպի հայկական թաղամասում նա տեսել է, ինչպես են խաղաղ ապրում քրիստոնյաներն ու մահմեդականները: Նա նշել է նաև, որ քրիստոնյաները զանգվածաբար հեռացել են միայն այն շրջաններից, որոնք հայտնվել են ԻՊ հսկողության տակ: