10 հուլիսի 2003 - 00:02 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅՆԱԿԱՆ ՈՒԺԵՐԸ ՍՏԵՂԾԵԼ ԵՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՃԱԿԱՏ
Հայաստանի 7 ազգայնական կազմակերպություններ ստորագրել են «Հայ ազգայնական ճակատ» (ՀԱՃ) ստեղծելու մասին հուշագիրը: Հայ Արիական Միաբանություն կուսակցության առաջնորդ Արմեն Ավետիսյանի խոսքերով, ՀԱՃ-ի նպատակն է օժանդակել ազգային գաղափարախոսության հաստատմանը, Հայոց ցեղասպանության ճանաչմանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերջնական կարգավորմանը: Բացի այդ, հայ ազգայնականները մտադիր են աջակցել տնտեսության զարգացմանը, վերանայել հարկային ու վարկային քաղաքականությունը, ինչպես նաեւ պետական հսկողություն սահմանել ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտների վրա: Նշենք, որ ՀԱՃ-ին անդամակցում են Հայ Արիական Միաբանություն կուսակցությունը, Հայ Ազգայնական կուսակցությունը, Հայ արիական Միասնական Բռունցք կազմակերպությունը, «Մեկ ազգ» կուսակցությունը, «Մաշտոց Միավորում» կազմակերպությունը, «Ազգային վերածննդի» կուսակցությունը, Երիտասարդական Ռազմահայրենասիրական Միությունը: