20 սեպտեմբերի 2002 - 20:26 AMT
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՀՐԱՎԵՐ Է ՍՏԱՑԵԼ ԼԻԲԱՆԱՆԻ ՂԵԿԱՎԱՐԻՑ` ԲԵՅՐՈՒԹՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՖՐԱՆԿՈՖՈՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հոկտեմբերի 18-20-ը Բեյրութում կայանալիք ֆրանկոֆոն երկրների համաժողովին մասնակցելու հրավեր է ստացել Լիբանանի ղեկավար Էմիլ Լահուդից: Հրավիրագիրը հանձնել է ՀՀ-ում Լիբանանի դեսպան Տոնի Բադաուին: Հանդիպման ընթացքում Հայաստանի ղեկավարը եւ Լիբանանի դեսպանը քննարկել են Մերձավոր Արեւելքում տիրող իրավիճակը: