27 փետրվարի 2008 - 18:50 AMT
Հայաստանի ԿԸՀ ներկայացուցիչները հետեւելու են նախագահական ընտրություններին Ռուսաստանում
Ռուսաստանի Դաշնությունում 2008 թվականի մարտի 2-ին կայանալիք նախագահական ընտրություններին Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովից Ռուսաստանի Դաշնության ԿԸՀ հրավերով դիտորդական առաքելություն են իրականացնելու ԿԸՀ աշխատակիցները: Ինչպես հաղորդում է Հայաստանի ԿԸՀ մամլո ծառայությունը, պատվիրակության կազմում են ԿԸՀ արտաքին կապերի բաժնի աշխատակից Աննա Ազարյանը, ԿԸՀ համակարգչային ծառայությունների եւ տեղեկատվության վերլուծության վարչության առաջատար մասնագետ Սվետիկ Գրիգորյանը, ԿԸՀ իրավաբանական եւ ծրագրամեթոդական վարչության ծրագրամեթոդական բաժնի պետ Ռուզաննա Առաքելյանը եւ ԱՊՀ կազմով` ԿԸՀ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կարեն Գասպարյանը: